25/10/2017 09:32
Իոննիսյանը որոշել է բեմադրություն հիշեցնող ընտրություններին դիտորդական առաքելություն չիրականացնել. «Ժամանակ»
«Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոննիսյանը, որը նախորդ բոլոր ընտրություններին մշտապես մասնակցել է դիտորդական առաքելությամբ, այս անգամ որոշել է չմասնակցել նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։
Նա «Ժամանակ»-ի հետ զրույցում անիմաստ է համարել մասնացել մի գործընթացի, որը բեմադրություն է հիշեցնում և որտեղ քաղաքականություն չկա. «Ընդդիմությունը չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին, միայն իշխանությունն է՝ իր թեկնածուներով մրցում է, մրցակցում է ու ընտրվում։ Ամեն ինչ կանխորոշված է։ Այստեղ ինչ դիտարկես», - նշել է նա։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։