25/10/2017 09:24
Մանրամասներ՝ 102 ռազմաբազայում տեղի ունեցած ողբերգական միջադեպից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին մանրամասներ են հայտնի դարձել Ռուսաստանի Դաշնության 102 ռազմաբազայի «Ալագյազ» հրաձգարանում տեղի ունեցած միջադեպից:
«Հիշեցնենք, որ պայմանագրային զինծառայողներից մեկը սպանել էր իր ծառայակցին, այնուհետև ինքնասպանություն գործել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պայմանագրային զինծառայողների միջև վիճաբանությունը սկսվել է ռազմաբազայից դուրս գտնվող կրակային հրապարակում: Վեճն այն աստիճան է թեժացել, որ պայմանագրային զինծառայողներից մեկը մյուսին սպառնացել է, թե կկրակի, իսկ մյուս պայմանագրային զինծառայողը ասել է, թե չի վախենում իր սպառնալիքներից: Սկզբում վեճը հանդարտվել է, բայց հետո նրանք շարունակել են խոսակցությունը, իսկ ավելի ուշ հնչել են ճակատագրական կրակոցները», - գրել է թերթը: