25/10/2017 16:45
«Մարսելի» ֆուտբոլիստը խոստովանել է, որ սադրել է Նեյմարին
«Մարսելի» կիսապաշտպան Անդրե-Ֆրանկ Անգիսան պատմել է, որ Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրի՝ ՊՍԺ-ի հետ տնային խաղում սադրել է մրցակցի հարձակվող Նեյմարին, փոխանցում է Championat.com:
87-րդ րոպեին մարսելցիների կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը խախտել է կանոնները բրազիլացու նկատմամբ, ինչից հետո վերջինս հրել է արգենտինացուն: Երկու խաղացողները ստացել են դեղին քարտ, սակայն փարիզցիների առաջատարի համար այն երկրորդն էր:
«Իմ դերն էր Նեյմարին սադրելը: Մարզիչն ասաց, որ նա մեծագույն տաղանդն ունի, սակայն բրազիլացուն հնարավոր է հավասարակշռությունից հանել:
Ընդհանուր մարտավարություն ունեինք Ֆլորիան Տովենի հետ: Մեր նպատակը չէր ինչ-որ մեկին վնասվածք հասցնելը, այլ մրցակցին ստիպել սխալվել: Մենք ավելի խելացի էինք», - Անգիսայի խոսքը մեջբերում է L'Equipe-ը: