25/10/2017 17:35
Օլիմպիական չեմպիոնին խոստումներ տալը և չանելը լավ չէ. Ֆելքիս Ցոլակյանը՝ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի վերանորոգման մասին
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի վերանորոգման համար հատկացվող գումարներն այս տարի դուրս են մնացել բյուջեի նախագծից, ԱԺ-ում հարց-պատասխանի ժամանակ հարցը բարձրաձայնեց ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը:
«5 տարի է խոստանում են, որ անպայման պետք է վերանորոգվեն: Նախատեսված էր 340 մլն դրամ տրամարդել դրա վերանորգմանը, բայց այսօր նայում եմ բյուջեի նախագիծը, և այդ վերանորոգման ծրագիրը այստեղ չկա», - ասաց պատգամավորը, ապա հավելեց.
«Խոսքը վերաբերում է օլիմպիակ չեմպիոնին: Այդ մարդուն խոստումներ տալը և չանելը մի քիչ լավ չէ»:
Պատասխանելով հարցին՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդգծեց, որ դպորցն անմխիթար վիճակում է գտնվում և անհրաժեշտ է նորը կառուցել:
«Հասկացանք, որ այն վերանորոգելն ուղղակի սխալ է: Պետք է նորը կառուցենք, որը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին: Մինչև ամսվա վերջ նախագծային աշխատանքերը կվերջանան», - ասաց նախարարը:
Պատգամավորն էլ ընդգծեց, որ ինքը տեղյակ է խոստումներից, մինչդեռ ուզում է հստակ աշխատանքներ տեսնել, այլ ոչ թե թղթի վրա գրված խոստումներ: