26/10/2017 16:20
Սիլվիո Բեռլուսկոնի. Հնարավոր է, որ կրկին գնեմ «Միլանը»
Իտալական «Միլանի» նախկին սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին մտածում է ակումբը կրկին գնելու մասին, որն ամռանը վաճառել էր չինացի ներդրողներին: Այդ մասին հաղորդում է «Il Messaggero»-ն, սակայն նշում է, որ պաշտոնյայի այդ հայտարարությունը կատակ էր, փոխանցում է Championat.ru-ն:
Իտալիայում դատավարություն է ընթանում Mediaset-ի և ֆրանսիական Vivendi-ի միջև: Ֆրանսիական ընկերությունը հրաժարվել էր գնել Mediaset Premium-ը, որը պատկանում է Բեռլուսկոնիների ընտանիքին: Սիլվիոն պահանջել է 3 միլիարդ փոխհատուցում, սակայն Vivendi-ն, ամենայն հավանականությամբ, կվճարի 500 միլիոն եվրո դատավարությունից խուսափելու համար:
«Այդ գումարով, հնարավոր է, որ նորից կգնեմ «Միլանը», - ասել է Բեռլուսկոնին: