26/10/2017 11:21
Արարատի մարզում անթույլատրելի իրավիճակ է. Վարչապետը հանձնարարել է կիրառել խիստ պատժամիջոջներ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը շրջակա միջավայրի աղտոտվածության վերացման ու կանխարգելման վերաբերյալ հանձնարարական տվեց:
Նա նշեց, որ նախկինում հանձնարարական հնչեցվել էր պատասխանատվությունների խստացման վերաբրեյալ, որը մշակման փուլում է:
«Հայտնաբերվել են գերաղտոտվածության դեպքեր, խիստ անթույլատրելի իրավիճակ է Արարատի մարզում, արձանագրվել են նաև ոռոգման ու կոյուղու ջրերի խառնվելու դեպքեր, որոնք վնաս են հասցնում միջավայրին ու գյուղատնտեսությանը», - ասաց վարչապետը:
Նա ՀՀ արտակարգ իրավիճակների, բնապահպանության, տարածքային կառավարման ու զարգացման, գյուղուտնտեսության և առողջապահության նախարարներին ու ջրպետկոմի նախագահին հանձնարարեց ձեռնարկել ոռոգման ու կոյուղու ջրերի խառնման դեպքերի վերացման միջոցներ` կիրառելով օրենքով սահմանված առավել խիստ պատժամիջոցներ:
«Երկամսյա ժամկետում մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել նման դեպքերը կանխարգելելու ու պատճառված վնասների փոխհատուցման ապահոմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություններ», - նշեց Կարեն Կարապետյանը:
«Պետք է ուսումնասիրել այս խնդիրը ու կիրառել համապատասխան գնահատականներ ու պատժամիջոցներ», - նշեց վարչապետը: