27/10/2017 09:29
Ալեքսանդր Տկաչով. Ռուսաստանցի սպառողը սպասում է հայկական լոլիկներին. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովն ասել է, որ Ռուսաստանում արգելված թուրքական արտադրության լոլիկները Հայաստանի տարածքով ՌԴ չեն ներմուծվում:
«Հայաստանի տարածքից մենք նման ահազանգեր չունենք», - թերթի փոխանցմամբ՝ ասել է նախարարը, ով Երևանում էր գտնվում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Նա նշել է, որ ռուսաստանցի սպառողը սպասում է հայկական լոլիկներին:
«Դրանք էժան են և լավ որակի: Ռուսաստանցի սպառողը սպասում է, սովոր է հայկական լոլիկներին», - նշել է Տկաչովը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: