27/10/2017 09:55
Խայտառակությո՞ւն է Միրզոյանի արածը, որ մարդը գիտնական է, համ էլ խրամատ է փորել. «Առավոտ»
«Առավոտ»-ի փոխանցմամբ՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը անդրադարձել է այն հարցին, թե ՊՆ-ից ստացած ինչ պատվոգրի մասին է երեկ ակնարկել նախարար Վիգեն Սարգսյանը, երբ նկատի է ունեցել դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանին, որը չի ծառայել և զբաղվել է գիտությամբ։
Մարուքյանը պարզաբանել է, որ 2016թ. ապրիլյան ռազմական գործողություններից հետո «Ելք»-ը դիմել է ՊՆ-ին և գնացել դիրքեր՝ կամավորական աշխատանքներ կատարելու։
«Տևական ժամանակ՝ մոտ մեկ ամիս, մեր կամավորներն ինժեներական աշխատանքներ են կատարել՝ խրամատներ են փորել: ՊՆ-ն դրա համար պատվոգիր է տվել։ Խայտառակությո՞ւն է Միրզոյանի արածը, որ մարդը գիտնական է, համ էլ խրամատ է փորել։ Քանի՞ հոգի է այստեղից խրամատ փորել», - հարցադրումներ է արել Էդմոն Մարուքյանը: