27/10/2017 10:04
ՊՆ-ում այժմ աշխատում են կառուցվածքային փոփոխությունների վրա. «Հրապարակ»
Ապրիլին ընդառաջ ՊՆ-ում մեծ փոփոխություններ են սպասվում՝ ոչ միայն կադրային, այլև՝ կառուցվածքային, որի շրջանակում կլինեն օպտիմալացումներ։ Կադրային փոփոխություններն արդեն իսկ սկսվել են, առայժմ փոխատեղումների ձևով՝ զինվորական մասն ուժեղացնելու համար. գրել է «Հրապարակ»-ը:
«Այժմ աշխատում են կառուցվածքային փոփոխությունների վրա, բազմաթիվ վարչությունների, բաժինների կրճատում-միավորումներ, նոր կառույցների ստեղծում։ Օրինակ՝ քննարկում են գործերի կառավարման վարչություն ստեղծելու հարցը, որի մեջ կմտնեն ՊՆ աշխատակազմը, գնումների վարչությունը և այլն», - հավելել է թերթը։