27/10/2017 17:02
Ռուսաստանը թույլատրել է թուրքական լոլիկի ներկրումը
Ռուսաստանը պաշտոնապես թույլատրել է թուրքական լոլիկի ներկրումը գյուղատնտեսության նախարարության կողմից հաստատված ծավալի սահմաններում, ասվում է ՌԴ կառավարության որոշման մեջ, որն ստորագրվել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից, փոխանցում է РИА Новости-ն:
Ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ավելի վաղ հայտնել է, որ Թուրքիայից Ռուսաստան 50 հազար տոննա լոլիկի մատակարարումները համաձայնեցված են պրոֆիլային գերատեսչությունների կողմից և կարող են սկսվել նոյեմբերի 1-ից, ընդ որում՝ մատակարարումները կիրականացվեն թուրքական չորս ձեռնարկություններից: