27/10/2017 11:38
Լոռիի ու Մարտակերտի համագործակցության ընդլայնումը թույլ է տալիս արդյունավետորեն կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի պատվիրակությանը՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Լոռու մարզի և Արցախի շրջանների միջև փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է Լոռու մարզի և Մարտակերտի շրջանի միջև սերտ կապերի առկայությունը՝ հավելելով, որ երկու հայկական պետությունների վարչական միավորումների միջև համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը թույլ է տալիս արդյունավետորեն կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր: