27/10/2017 15:15
Իբրահիմովիչ. «Մանչեսթեր Յունայթեդ» եմ վերադարձել, որպեսզի սկսածն ավարտեմ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը շարունակում է վերականգնվել վնասվածքից հետո, պատմել է նոր մրցաշրջանում իր նպատակի մասին: Հոկտեմբերի 18-ին 36-ամյա ֆուտբոլիստը վերսկսել է մարզումները` ոչ մեծ սահմանափակումներով, փոխանցում է Championat.com-ը:
«Ես վերադարձել եմ, որպեսզի ավարտին հասցնեմ այն, ինչ սկսել եմ: Իմ առաջին մրցաշրջանում մենք երեք տիտղոս նվաճեցինք, բայց ավարտը չեղավ այնպես, ինչպես ես ցանկանում էի: Հիմա իմ նպատակը Պրեմիեր-լիգան է: Այն, ինչ ես սկսել եմ առաջին մրցաշրջանում, մենք կավարտենք երկրորդում», - Իբրահիմովիչի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
«Մանչեսթեր Յունայթեդն» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում: