27/10/2017 18:34
Մբապե. Նեյմարը ՊՍԺ-ում ինձ համար ավագ եղբոր պես է, իսկ Կավանին՝ իդեալական թիմակից
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր թիմակիցների` մասնավորապես Նեյմարի և Էդիսոն Կավանիի մասին, փոխանցում է Championat.com-ը:
«Նեյմարն ինձ համար ավագ եղբոր պես ՊՍԺ-ում: Ինձ համար հիանալի է, որ ամեն օր իմ կողքին այսպիսի խաղացող կա: Նեյմարն իսկապես հիասքանչ է: Նա ՊՍԺ-ին նոր մակարդակ է դուրս բերել: Մենք բոլորս հիանում ենք այն հանգամանքով, որ նա մեր ակումբում է: Հույս ունեմ, որ նա իրեն լավ է զգում թիմում, քանի որ այդ ժամանակ Նեյմարն ավելի մեծ նվաճումների է ունակ», - ասել է Մբապեն:
«Էդինսոնն իդեալական թիմակից է այն խաղացողների համար, ինչպիսիք ենք ես ու Նեյմարը: Նա միշտ բաց է, միշտ մոբիլացված ու տիրապետում է կատարյալ հարվածների: Կավանին ի ծնե ռմբարկու է, իսկական պրոֆեսիոնալ և լավ մարդ: Նա աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է», - ասել է Մբապեն This is Paris-ին տված հարցազրույցում: