28/10/2017 09:30
Ծխախոտն ու ալկոհոլը զգալի կթանկանան. ՀԺ
2018թ հունվարի 1-ից նոր «Հարկային օրենսգրքի» պահանջների համաձայն՝ մի շարք ապրանքների հարկման դրույքաչափերը մինչև 2021թ. աստիճանաբար կբարձրանան։ Խոսքը, մասնավորապես, ենթաակցիզային ապրանքների մասին է. գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Օրինակ, սպիրտային խմիչքների դեպքում կսահմանվի 1 լիտրի համար 725 դրամ ակցիզային հարկ, 2019-ից 835 դրամ, 2020-ից՝ 960 դրամ, իսկ 2021-ից՝ 1100 դրամ։ Այժմ սպիրտային խմիչքների ակցիզային հարկը սահմանված է 1 լիտրի համար 550 դրամ։ Այսինքն, սպիրտային խմիչքները կթանկանան 175 դրամով։ Ծխախոտի համար այժմ գործում է ակցիզային հարկ մոկ տուփից 110 դրամ։
Հունվարի 1-ից այդ վճարը կկազմի 145 դրամ, այսինքն՝ միայն ակցիզի բարձրացման պատճառով 1 տուփ ծխախոտը կթանկանա 35 դրամով», - հավելել է թերթը: