28/10/2017 09:36
Կառավարությունն ամենամեծ թվով աշխատատեղերի կրճատում է նախատեսում կրթության ոլորտում. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է. «Կառավարությունը 2018-ին նախատեսում է մոտ 5560 աշխատակից կամ աշխատատեղ կրճատել։ Դա կազմում է ընդհանուր աշխատողների 4 տոկոսը։ 2017-ին պետական համակարգի աշխատակիցների թիվը կազմել է 144 հազար 133 մարդ, 2018-ին նրանց թիվը կկազմի 138 հազար 549 հոգի։
Իսկ այդ կրճատման արդյունքում կառավարությունը տնտեսելու է մոտ 3 մլրդ դրամ։ Այս ցուցանիշն արտացոլված է 2018թ բյուջեի նախագծի փաստաթղթերում։
Ընդ որում՝ կրճատումներ են լինելու պետական համակարգի բոլոր ոլորտներում, իսկ ամենամեծ թվով աշխատատեղերի կրճատում կառավարությունը նախատեսում է կրթության ոլորտում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։