28/10/2017 10:01
ՄԻՊ հաստիքն ընդհանրապես կարող է վերացվել. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն նշմարվում են այն պաշտոնյաների անունները, ովքեր 2018 թվականից հետո չեն պաշտոնավարելու։ Այդ անունների թվում շրջանառվում է ՄԻՊ Արման Թաթոյանի անունը։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս հաստիքն ընդհանրապես կարող է վերացվել, և այդ նպատակով են ստեղծվում ֆինանսական օմբուդսմենի, և երեխաների իրավունքների պաշտպանի ինստիտուտները։ «Իշխանական շրջանակներում տարածված կարծիք կա, որ Թաթոյանին չհաջողվեց լավ խաղալ իր դերը և շատ կարճ ժամանակահատվածում ինքնաբացահայտվեց՝ արժանանալով ՀՀԿ իրավունքների պաշտպանի կոչմանը», - գրել է թերթը։