30/10/2017 17:46
Արմավիրի մանկապարտեզում անհայտ անձը բաց է թողել պատանդ վերցրած երեխաներին՝ իր մոտ թողնելով մեկին. Ընթանում են բանակցություններ (Լուսանկարներ)
Արմավիր քաղաքում «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած արտակարգ դեպքից Aysor.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մանկապարտեզ մտած անձը պատանդ վերցրած բոլոր երեխաներին բաց է թողել, բայց իր մոտ թողել է երեխաներից մեկին:
Այժմ դեպքի վայրում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ովքեր բանակցում են քաղաքացու հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մի քաղաքացի ներս է մտել Արմավիրի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։
Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության, Ազգային Անվտանգության ծառայության և քննչական վարչության աշխատակիցները։
Թե ինչ պահանջ է ներկայացրել նա, այս պահին ճշտվում է։