30/10/2017 18:40
Բանակցություններ են տարվում Արմավիրի մանկապարտեզի տարածքում գտնող երեխային ազատ արձակելու շուրջ. Սոնա Տռուզյան
Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում այս պահին բանակցություններ են տարվում մանկապարտեզի տարածքում գտնող երեխային ազատ արձակելու շուրջ, Aysor.am-ին ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Դեպքի առանձնահատկությունը նկատի ունենալով՝ այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն», - ասաց նա:
Ավելի վաղ Aysor.am-ի աղբյուրները հայտնել էին, որ, նախնական տվյալներով՝ անձը, որը մտել է մանկապարտեզ, ալկոհոլի ազդեցության տակ է և պահանջել է իր նախկին կնոջը, որը մանկապարտեզի աշխատակիցն է ու մանկապարտեզի վարիչի թոռնուհին: