30/10/2017 20:13
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի տարածքում կրակոցներ հնչեցին, որից հետո պատանդ պահվող 3-ամյա երեխան ազատ արձակվեց
Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդ պահվող 3-ամյա երեխան ազատ արձակվեց:
«Ազատություն» ռ/կ-ի հաղորդմամբ՝ րոպեներ առաջ տարածքում կրակոցներ հնչեցին, որից հետո երեխան ազատ արձակվեց:
Նա հանձնվեց ընտանիքի անդամներին, որից հետո ընտանիքը հեռացավ դեպքի վայրից:
Տարածքից դուրս եկած բժիշկները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ երկու վիրավոր կա: Նրանք վնասվածքներ են ստացել պարանոցի ու ձեռքի շրջանում:
Դեռևս հայտնի չէ` մանկապարտեզից դուրս բերվե՞լ է արդյոք պատանդառու տղամարդը: