30/10/2017 16:45
Բակո Սահակյանը մասնակցել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը, տեղեկացնում են ԱՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Արցախի նախագահը պետական պարգևներ է հանձնել համակարգի մի խումբ ծառայողների և հանդես եկել ելույթով:
Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ համակարգի առջև դրված են կարևոր խնդիրներ, և դրանց հաջող ու արդյունավետ լուծումը կառույցի ղեկավարներից ու ողջ անձնակազմից պահանջում է պատասխանատու մոտեցում և ամենօրյա քրտնաջան աշխատանք:
«Ծառայությունն ունի անհրաժեշտ ներուժ, պատրաստված ու արհեստավարժ, գործին նվիրված աշխատակիցներ, ովքեր ի վիճակի են պատշաճ մակարդակով իրականացնել իրենց գործառույթները»,- նշել է երկրի ղեկավարն, ավելացնելով, որ պետությունը այսուհետ ևս կշարունակի միջոցներ ձեռնարկել՝ ուղղված ծառայության աշխատակիցների աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավմանը: