30/10/2017 14:11
ՀՀ ԱԳՆ-ն դեռ չի հաստատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռ չի հաստատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հնարավոր հանդիպման մասին տեղեկությունը:
«Եթե պայմանավորվածությունները հանդիպման, ժամկետի և վայրի մասին վերջնականապես համաձայնեցվեն, մենք նախապես կտեղեկացնենք», - Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Այսօր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լրագրողներին ասել էր, որ համանախագահները նոյեմբերի կեսերին նախատեսում են հանդիպում անցկացնել Հայսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ: