30/10/2017 13:44
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերին կհանդիպեն Հայսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի կեսերին նախատեսում են հանդիպում անցկացնել Հայսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի կեսերին, այն կլինի անհատական: Հանդիպման նպատակն է բանակցային գործընթացում առաջընթաց գրանցել՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանձնարարականների համաձայն», - ասել է Է. Մամեդյարովը լրագրողներին:
Նրա խոսքով՝ այս պահին հստակեցվում է ԱԳՆ ղեկավարների և համանախագահների հանդիպման վայրն ու օրը: