30/10/2017 13:01
ՀՀ նախագահը, խորհրդարանի ղեկավարն ու պաշտպանության նախարարը կմեկնեն Մոսկվա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով նոյեմբերի 15-16-ը կայցելի Մոսկվա, հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:
«Մենք սպասում ենք մեր երկրի նախագահի այցը՝ Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի բացման արարողությանը: Ենթադրում ենք, որ նոյեմբերի 15-16-ին կկայանա նրա աշխատանքային այցը Ռուսաստան», - ասել է Վ.Տողանյանը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նաև նշել է է, որ միջոցառումներին կմասնակցեն նաև պաշտոնական պատվիրակություններ:
«Մարշալ Բաղրամյանի 120-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու համար Ռուսաստան կժամանի նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Բացման հանդիսավոր արարողությանն ակնկալում ենք Հայաստանի նախագահի այցը: Նաև նախատեսվում է ՀՀ խորհրդարանի նախագահի այցը», - ասել է Վ.Տողանյանը: