30/10/2017 13:40
Համատարած գնաճ չկա. ԿԲ նախագահ
ԿԲ-ն իր գործիքներով երբեևիցե չի կարող ազդել կարագի ու մսի գների վրա, կարող ենք ազդել ընդհանուր գների կայունության վրա, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։
Դիտարկմանը, թե կարևոր նշանակություն ունեցող ապրանքները թանկացել են, Ջավադյանը հակադարձեց, որ փոխարենը կան ապրանքատեսակներ, որոնք կտրականապես էժանացել են, ինչպես օրինակ, միրգը, բանջարեղենը, վառելիքը։
«Կարագն ու միսն են որոշակիորեն թանակացել», - ընդգծեց Ջավադյանը՝ հավելելով, որ ընդհանուր գնաճային երևույթ այսօր չկա։
Ջավադյանը հորդորեց համեմատել նախորդ տարվա գների հետ և համոզվել, որ համատարած գնաճ չկա։
«Սպառումը գնալով ավելանում է, որովհետև նախ աշխատավարձերի էֆեկտիվ կրճատում չունենք, հակառակը՝ էֆետիվ աշխատավարձի չափն ավելանում է», - նշեց նա։