30/10/2017 19:13
Արմավիրի մանկապարտեզում պատանդառուի հետ բանակցում է ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում այս պահի դրությամբ գտնվում են պատանդառուն, երեքամյա տղան և իրավապահ մարմինների ներկայացուցիչները, լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ներկայացուցիչ, ավագ տեսուչ Մարտուն Սիմոնյանը:
«Ներսում աշխատում են իրավապահները, բանակցություններ են վարում: Ներսում է ոստիկանության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ու այլ բարձրաստիճան իրավապահներ: Հիվանդանոցներից ոստիկանություն որևէ ահազանգ մարմնական վնասվածքով տեղափոխված անձանց մասին տեղեկություն չի ստացվել», - ասաց Մ.Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ մանկապարտեզ ներխուժած անձի ինքնությունը պարզվել է, սակայն քննության շահերից չի հրապարակվում: