30/10/2017 12:32
Հեմիլթոնը դարձել է «Ֆորմուլա 1» դասի աշխարհի քառակի չեմպիոն
Բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը դարձել է «Ֆորմուլա 1» դասի աշխարհի քառակի չեմպիոն, հայտնում է ТАСС-ը:
Մեքսիկայի Գրան-Պրիում 32-ամյա բրիտանացին եզրագծին է հասել 9-րդը և մրցաշրջանի ավարտից երկու փուլ առաջ սեփական ստուգարքում անհասանելի է գերմանացի Սեբաստիան Ֆեթթելի համար:
Ավելի շատ չեմպիոնական տիտղոսներ նվաճել են միայն արգենտինացի Խուան Մանուել Ֆանգիոն՝ 5, և Միխաել Շումախերը՝ 7 անգամ: