30/10/2017 17:59
Մանկապարտեզում երեխաներին պատանդ վերցրած քաղաքացին պահանջել է նախկին կնոջը. Նա նաև վնասել է դաստիարակի ականջը
Aysor.am-ի աղբյուրները նոր մանրամասներ են հայտնում Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում երեխաներին պատանդ վերցնելու դեպքից:
Ըստ մեր աղբյուրի, նախնական տվյալներով, անձը, որը մտել է մանկապարտեզ, ալկոհոլի ազդեցության տակ է և պահանջել է իր նախկին կնոջը, որը մանկապարտեզի աշխատակիցն է ու մանկապարտեզի վարիչի թոռնուհին:
Անձը, որի զինված լինելը առայժմ չի հաջողվել ճշտել, մանկապարտեզում պատանդ է վերցրել մսուրային խմբի երեխաներին ու աշխատողներին, սակայն որոշ ժամանակ անց նրանց մեծ մասին ազատ է թողել՝ իր մոտ թողնելով մեկին:
Բացի այդ, վնասել է խմբի դաստիարակի ականջը, սպառնացել, թե կվնասի երեխաներին:
Այս պահին իրավապահները աշխատում են դեպքի վայրում: Պատանդ վերցրած քաղաքացու հետ ընթանում են բանակցություններ: