30/10/2017 12:49
Մոուրինյո. Գաղափար չունեմ, թե Պոգբան երբ կվերադառնա շարք
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է մանկունիացիների վնասվածք ունեցող ֆուտբոլիստների հետ կապված իրավիճակի մասին: Մասնավորապես, պորտուգալացի մասնագետը խոստովանել է, որ չի կարող նշել կիսապաշտպան Պոլ Պոգբայի` շարք վերադառնալու հստակ ժամկետները, փոխանցում է Championat.com-ը:
«Գաղափար անգամ չունեմ, թե Պոգբան երբ կվերադառնա շարք: Ես չեմ վերահսկում նրա վերականգնման գործընթացը: Նա չի մարզվում ընդհանուր խմբի հետ, աշխատում է անհատապես, իսկ այսպիսի իրավիճակներում ես չեմ կարող գուշակություն անել:
Առանց Պոգբայի մենք միայն մեկ խաղում չենք հաղթել. Երկու՞. ևս վատ չէ», - Մոուրինյոի խոսքերը մեջբերում է Goal-ը: