31/10/2017 09:27
Վարչապետը կմեկնի Շվեյցարիա՝ մասնակցելու ֆորումի. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի շվեյցարական Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհային 48-րդ ամենամյա տնտեսական ֆորումին, որը տեղի է ունենալու 2018թ. հունվարի 23-26-ը։
«Համաժողովին բարձր մակարդակով մասնակցելու են պատվիրակություններ ավելի քան 100 երկրից։ Ներկայումս հստակեցվում է այցի աշխատանքային օրակարգը։ Նշենք, որ անցած տասը տարիներին դավոսյան ֆորումին մեկ անգամ մասնակցել է Սերժ Սարգսյանը, որն այնտեղ հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ (2009 թվականի հունվար)։ Այդ ժամանակ նրան ուղեկցում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը», - հավելել է թերթը։