31/10/2017 15:32
Բուֆոն. Իմ գաղտնիքը «Յուվենթուսի» նախագահի հետ չվիճելն է
«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, որը 20 տարի առաջ իր նորամուտն է նշել Իտալիայի հավաքականում և ավելի քան 1000 հանդիպում է անցկացրել ակումբային և միջազգային մակարդակում, հեգնանքով է պատասխանել այն հարցին, թե որն է իր երկարակեցության գաղտնիքը, փոխանցում է Championat.com-ը:
«Իմ գաղտնիքն ակումբի նախագահի հետ շատ ընկերական և ջերմ հարաբերությունների մեջ լինելն է, որն ինձ օգնում է մնալ թիմի հիմնական դարպասապահը: Բացի դա, խաղադաշտում, նկատի ունեմ նաև մարզումները, ես տալիս եմ այնպիսի պատասխաններ, ինչպիսիք ինձնից ակնկալում է ստանալ մարզիչը: Անում եմ այն, ինչ պետք է անի հիմնական դարպասապահը», - 39-ամյա դարպասապահի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: