31/10/2017 10:52
Ջիգարխանյանի կինը Ռուսաստանից հեռացել է
Դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, լքել է Ռուսաստանը, հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով «Московский комсомолец» պարբերականին։
Նշվում է, որ նա մեկնել է Թբիլիսի մոր հետ։ Ընդ որում, դեռ հայտնի չէ, թե նա Վրաստանում է մնալու, թե այնտեղից մեկնելու է այլ երկիր։
ԶԼՄ-ները հայտնել են, որ ՌԴ ժողովրդական արտիստի գրասենյակում և նրա թատրոնում թաքնված տեսախցիկ են գտել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ այն կարող էր Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան տեղադրած լինել։ Բացառված չէ, որ քննիչները կարող են քրեական գործ հարուցել։