Սա պիոներ պալատ չի լինելու, այստեղ խմբակներ չեն գործելու. Հրանտ Թոխատյանը՝ Կանազի մշակույթի պալատի շահագործման մասին

31/10/2017 19:27

Սա պիոներ պալատ չի լինելու, այստեղ խմբակներ չեն գործելու. Հրանտ Թոխատյանը՝ Կանազի մշակույթի պալատի շահագործման մասին


Երևանի ավագանու այսօրվա նիստում որոշվեց՝ անբարեկարգ վիճակում գտնվող Կանազի մշակույթի պալատը 10 տարով կտրվի «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին՝ հանձինս ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի և պրոդյուսեր Արմեն Համբարձումյանի։ Որոշումը ժամեր առաջ է ընդունվել, փաստաթղթային հարցերը դեռևս լուծված չեն, սակայն նոր ղեկավարությունն արդեն իսկ պատրաստ է սկսել տարածքի վերականգնողական ու շինարարական աշխատանքները: Ինչպես վերջին օրերին, այսօր կայացած նիստում էլ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ու կուսակիցները պիտակավորեցին դերասանին ու պրոդյուսերին:

Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի հետ:

- Պարոն Թոխատյան, հաշվի առնելով վերջին օրերի բուռն արձագանքները, որոնք երբեմն նույնիսկ անձնական վիրավորանքի էին վերածվում, սպասո՞ւմ էիք, որ այս հարցի շուրջ ավագանու նիստում դրական որոշում կկայացվեր:

- Մեղադրական խոսքեր այսօր էլ հնչեցին այն նույն տեղից, որտեղից սկսել էին հնչել: Չգիտեմ, թե ինչու է «Երկիր ծիրանի»-ում նման տրամադրվածություն մեր հանդեպ: Համենայնդեպս, ճիշտը ոչ թե նրանց պատասխանելն ու արձագանքելն է, այլ՝ աշխատանքով ապացուցելը, որ սխալվում են, որ մենք բարի ու կարևոր գործ ենք նախաձեռնել… Ինչ վերաբերում է սպասելուն կամ չսպասելուն, այսպես կպատասխանեմ՝ ես ցանկանում էի, որ որոշումը դրական լինի: Ինձ մի փոքր հույս էր ներշնչում միայն այն փաստը, որ տարբեր խմբակցություններից մարդիկ էին գնացել ու ծանոթացել շենքի վիճակի հետ: Համենայնդեպս, «Ելքը» հաստատ էր եկել, «Երկիր ծիրանի»-ն գնացել, բայց, ցավոք սրտի, միայն «միտինգային» նկարահանումներ էին արել շենքի կողքերը, չէին էլ բարեհաճել ներս մտնել ու այդ վիճակը նկարել: Բայց գիտեք, եթե անգամ այսօր որոշումը բացասական լիներ, (իսկ նման որոշումներ տարիներ շարունակ են եղել, միայն մենք 20-25 տարի այս հարցով դիմել ենք) ես այդ ամենն արդեն իմ բակում կկազմակերպեի, քանի որ դրա պահանջը և կարևորությունը զգում եմ: Փառք Աստծո, իմ բակը բավականին մեծ է ու կկարողանայի կազմակերպել: Գումարն էլ կներդնեի իմ իսկ սեփականության մեջ:

- Որպես արվեստագետ, Ձեր հասցեին հնչեցված պիտակավորումներից վիրավորվածություն զգո՞ւմ եք, թե՞ արդեն սովորական ու բնական եք համարում քաղաքական գործիչների նման պահվածքը:

- Դա բնական երբեք չի կարելի համարել: Պարզապես, ես այն տարիքին եմ, որ շատ դժվար է ինձ վիրավորել, հատկապես՝ անհիմն: Անգամ հիմք ունենալու դեպքում չի կարելի անձնական վիրավորանք հասցնել, բայց դե գոնե մի քիչ կարդարացնես, մտածելով՝ մարդը վառված է, դրա համար է ասում: Այս դեպքում, ինձ համար լիովին անհասկանալի է նման պահվածքը ու պատվիցս ցածր եմ համարում անտեղին խոսակցությունից վիրավորվելը: Թող խոսան…

- Այսօր դուք էլ էիք ներկա ավագանու նիստին: Այնտեղ հանդիպել, առանձնազրույց ունեցե՞լ եք տիկին Փոստանջյանի կամ «Երկիր ծիրանի»-ի անդամներից որևէ մեկի հետ:

- Նախքան իրենց գալը ես արդեն նստած էի դահլիճում ու չհանդիպեցինք: Ես էլ մեծ հույս ունեի՝ միգուցե կմոտենան, ինչ-որ հարցեր կփորձեն պարզել ինձանից: Ուրիշ բան է ինձ հետ չհամաձայնվելը, բայց կարելի էր գոնե իրենց հուզող ու անհանգստացնող հարցերն ինձ տային… Ցավոք, այդպիսի բան չեղավ, այլ եղան ահավոր անհիմն ելույթներ թե՛ իմ, թե՛ Արմեն Համբարձումյանի հասցեին, ինչն անթույլատրելի է: Չի կարելի, որ կինը, ընդհանրապես, մարդն իրեն նման կերպ պահի, սազական չի. ինչպե՞ս կարելի է բարձրագույն կրթություն ունեցող, հանրապետության լավագույն մասնագետներից մեկի մասին ասել, թե նա ընդամենը էլեկտրոտեխնիկ է (նկատի ունի Արմեն Համբարձումյանին, հեղ.): Ուղղակի ծիծաղելի է, իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի: Հնարավոր չի, որ մեր աշխատանքներից, ներկայացումներից գոնե մեկը նայած չլինեն:

- «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանն այսօր իր խոսքում անվստահություն հայտնեց Արմեն Համբարձումյանի աշխատանքի նկատմամբ՝ ընդգծելով, որ պրոդյուսերը, հանդիսանալով Կանազ մշակութային կենտրոնի պաշտոնակատար, այդ շենքը վերածել է ավերակների:

- Տարիներ առաջ, երբ այդ շենքը «գտնվեց» ու մենք դիմեցինք քաղաքապետարանին՝ ասելով, որ ափսոս է, պետք է այդ շենքը շահագործել, որպեսզի հանկարծ դա էլ չդառնա հերթական հանրախանութը կամ նման մի բան, ստեղծվեց ՊՈԱԿ, որի տնօրեն նշանակվեց Արմեն Համբարձումյանը: Որպես սրտացավ մարդ՝ նա մեկ ու կես, երկու տարվա ընթացքում փորձեց ի մի բերել, գույքագրել այն ամենն, ինչ այդ շենքում կար, մնացել էր: Չնայած՝ համարյա ոչինչ էլ չէր մնացել: Ես այսօր իմ բոլոր կոլեգաներին հրավիրել եմ գալ Կանազ, միասին ուսումնասիրել նկուղային հարկից մինչև վերնահարկ, հետևություններ անել ու հասկանալ՝ որքանո՞վ է այն այսօրվա օրով արժեք հանդիսացող մշակութային կառույց:

- Դուք 99 տարի ժամկետով էիք դիմել, շենքը շահագործելու քանի՞ տարվա թույլտվություն եք ստացել:

- 10 տարվա: Այսօր ինքս ավագանուն դիմեցի, որ եթե հնարավոր է երկարաձգել ժամկետը, բայց ինձ պատասխանեցին՝ դեռ ոչ, երբ ակտիվ գործունեություն կծավալի և կնկատեն, որ ժամանակը չի հերիքում, նորից քննարկման կդնեն հարցը:

- «Երկիր ծիրանի»-ն մտավախություն հայտնեց, որ 10 տարին կարող է դառնալ 20, 30, 50 ու մի օր  շատ այլ շենքերի պես սեփականաշնորհվել:

- Դա «Երկիր ծիրանի»-ի միակ արտահայտությունն է, որի հետ լիովին համաձայն եմ. ի՞նչ 30, 40, թող հարյուր տարի մնա ու աշխատի: Ախր ես այդքան չեմ ապրելու, ես 60 տարեկան եմ, ինչ որ կարող եմ անել, հիմա պետք է հասցնեմ: Բայց շատ կուզենամ, որ վաղը, մյուս օր, երբ ես կամ իմ սերնդակիցներն այլևս չենք լինի, դա էլ չվերածեն որևիցե հյուրանոցի, առևտրի կենտրոնի կամ լցակայանի: Դա ուսումնամշակութային կենտրոն պետք է լինի:

- Պարոն Թոխատյան, որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ տարածքը կարգի բերելու համար: Շինարարական և ստեղծագործական աշխատանքները ե՞րբ եք սկսելու:

- Հենց հիմա էլ սկսելու ենք, ժամանակը չի սպասում, միմիայն գնում է, պետք է հասցնենք: Դեռևս մեր ձեռքին որևէ փաստաթուղթ չկա, բայց քանի որ որոշումը կա, մեզ թույլ ենք տալիս մտնել շենք ու աշխատանքներ սկսել: Իհարկե, 10 տարին շատ քիչ ժամանակ է, հենց միայն վերականգնողական, շինարարական աշխատանքներն առնվազն 2-2,5 տարի կտևեն: Եթե շենքի վիճակը տեսնեք, կասեք՝ այդ ժամանակում այն կարգի բերելը ֆանտաստիկայի ժանրից է: Մենք կփորձենք սկսել առավել առաջնային հատվածներից, որպեսզի կարողանանք նաև ստեղծագործական աշխատանքով զբաղվել: Փուլ առ փուլ կավարտենք ամբողջը: Միգուցե մեր ներկայացումների՝ այդ բեմի վրա խաղալը կուշանա, քանի որ բեմական շինարարությունը շատ ավելի երկար պրոցես է, կարելի է ասել՝ զրոյից պետք է կառուցվի, բայց ստուդիաները շատ ավելի շուտ կգործեն: Ի դեպ, ևս մեկ անգամ նշեմ, որ սա պիոներ պալատ չի լինելու, այստեղ խմբակներ չեն գործելու: Մանկական թատերական դպրոց է լինելու՝ իր բոլոր հիմնավորված դասընթացներով, որոնց մեջ մտնում են նաև պարի ուսուցումը, նկարչությունը, երգեցողությունը, բեմական խոսքն ու բեմական շարժումը, մնջախաղը. այն ամենն, ինչը կապված է բեմի հետ: Ես այն համոզման եմ, որ դերասանը պետք է լինի խելացի, իր աշխատանքի հիմքում ինտելեկտ պետք է լինի: Եթե դա չեղավ, աչքերը դատարկ կլինեն: Հենց այդ նպատակով էլ ընդհանուր զարգացմանը միտված «մաստեր կլասեր» և դասախոսություններ կլինեն:

- Շենքը միայն մե՞կ դահլիճ ունի:

- Մեծ դահլիճը մոտ 400 տեղանոց է, բայց այնտեղ մի փոքրիկ սրահ կա, որտեղ 80-90 հանդիսատես կտեղավորվի: Այդ դահլիճի փոքրիկ բեմը ինքներս մեզ համար կոչել ենք աշակերտական կամ ուսանողական բեմ, որտեղ կցուցադրվեն երեխաների համար ներկայացումներ՝ իրենց իսկ կողմից բեմադրած,  նաև այն կտրամադրվի մեր նորավարտ ռեժիսորներին, դերասաններին՝ սեփական աշխատանքները ներկայացնելու համար: Իհարկե, մեր ներկայացումներն էլ եմ ուզում տեղափոխել այդտեղ, ուզում եմ իմ բեմում խաղալ, որպեսզի կարողանանք ոչ թե 4-5 տարին մեկ, այլ՝ տարեկան 3-4 ներկայացում բեմադրել ու խաղալ: Եթե տեղ լինի, պատրաստ եմ ամեն օր խաղալ, բեմում լինել: Բայց տեղ չունենք, թատրոնները զբաղված են իրենց փորձերով, ներկայացումներով: Մենք դատապարտված ենք անընդհատ վարձակալելու: Իսկ հետաքրքրվե՞լ եք Մշակույթի նախարարությունից, թե սրահներն այսօր ի՞նչ գներով են տրամադրում: Հետաքրքրվեք ու կհասկանաք, թե շենք չունեցող արվեստագետներն ինչու են 4-5 տարին մեկ ներկայացումներ անում:

- Դուք նախապես հայտարարել էիք, որ 1 մլն դոլար է ներդրվելու այս կենտրոնի շահագործման մեջ: Ներդրողները Ձեր ընկերնե՞րն են:

- Այո, բայց ես չեմ կարծում, որ մենք դրանով կեզրափակվենք: Ցավում եմ, բայց դա այդպես է, ով շենքը ներսից տեսել է, ասածս կհասկանա:

- Պարոն Թոխատյան, նիստի ընթացքում ավագանու անդամներից մեկը նկատեց, որ Ձեր աշխատանքի վերաբերյալ այսօր կասկածներ կան միայն այն առումով, որ դուք ՀՀԿ-ական եք, ու այդ կուսակցությունից հեռու մնալը Ձեզ այս գործում առավել օգտակար կլինի: Բայց, եթե չեմ սխալվում, դուք կաուսակցական պատկանելություն չունեք…

- Հենց այդ պատճառով էլ երիտասարդի կողմից իմ տարիքի մարդուն տրված այդ խորհուրդը ես շատ լուրջ չեմ ընդունում: Սիրով լսեցի Արայիկին (Արայիկ Հարությունյան, հեղ.), բայց ինձ համար զարմանալի էր իր այդ արտահայտությունը, քանի որ ես միշտ եղել եմ այնտեղ, որտեղ համարել եմ, որ ճիշտ քայլ են անում ու իմ պետքությունը կա: Այդ թվում՝ Ելքին կողքին էլ եմ եղել:

- Կրկին անդրադառնալով նոր ձևավորվող մշակութային կենտրոնին՝ ի՞նչ անուն կունենա այն: Հնարավո՞ր է հենց «Արվեստի այբուբեն» էլ կոչվի: Նաև, ո՞վ է ղեկավարելու նորաբաց կենտրոն-թատրոնը:

- Թատրոնը ղեկավարելու է Արմեն Համբարձումյանը, ես դերասան եմ, իսկ անվան հարցը միակն է, որին չեմ կարող պատասխանել: Միգուցե այդ տարբերակով կոչվի, քանի որ այն գործունեությունը, որը մենք ենք ծավալում, համապատասխանում է այդ անվանմանը, բայց դեռ պետք է հասկանանք՝ որքանո՞վ է այն հնչեղ ու համահունչ: Տա Աստված՝ շուտ հասնենք այն օրին, երբ անունը վրան կգրենք (ժպտում է, հեղ.):

Հեղինակ՝ ՆԵլլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն Այսօր, 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոնի հետ է հանդիպել Այսօր, 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում Այսօր, 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն Այսօր, 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր Այսօր, 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին Այսօր, 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել Այսօր, 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար Այսօր, 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ Այսօր, 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» Այսօր, 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան Այսօր, 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան Այսօր, 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին Այսօր, 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան Այսօր, 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան Այսօր, 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ Այսօր, 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ Այսօր, 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը Այսօր, 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա Այսօր, 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան Այսօր, 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան Այսօր, 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան Այսօր, 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան Այսօր, 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան Այսօր, 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան Այսօր, 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց Այսօր, 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ Այսօր, 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար Այսօր, 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան Այսօր, 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք Այսօր, 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր Այսօր, 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին Այսօր, 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր Այսօր, 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով Այսօր, 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին Այսօր, 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների Այսօր, 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան Այսօր, 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել Այսօր, 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան Այսօր, 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ Այսօր, 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք Այսօր, 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան Այսօր, 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան Այսօր, 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության Այսօր, 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները Այսօր, 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան Այսօր, 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության Այսօր, 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան Այսօր, 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ Այսօր, 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր Այսօր, 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան Այսօր, 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը Այսօր, 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Այսօր, 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան Այսօր, 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան Այսօր, 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել Այսօր, 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը Այսօր, 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն Այսօր, 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց Այսօր, 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով Այսօր, 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան Այսօր, 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան Այսօր, 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը Այսօր, 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան Այսօր, 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Այսօր, 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ Այսօր, 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Այսօր, 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ Այսօր, 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան Այսօր, 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան Այսօր, 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր Այսօր, 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան Այսօր, 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ Այսօր, 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին Այսօր, 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան Այսօր, 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով Այսօր, 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Այսօր, 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին Այսօր, 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ Այսօր, 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ Այսօր, 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա Այսօր, 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին Այսօր, 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա Այսօր, 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել Այսօր, 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Այսօր, 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը Այսօր, 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը 14/01/2025 21:58 Անգիոգրաֆիա․ Ինչի՞ համար է արվում հետազոտությունը 14/01/2025 21:40 Գավառում ոսկերչական իրերի խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են տարել 14/01/2025 21:20 Իշխանությունը երկու նոր զիջում արեց Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան 14/01/2025 21:00 Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից»

Տվյալ բաժնի վերջին նյութերը