31/10/2017 11:35
Երևանում տեղի ունեցավ «Քյոսայան ջազ-քառյակ»-ի հոբելյանական համերգը (Լուսանկարներ)
Հոկտեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի ունեցավ կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը: Այս տարի երաժիշտը նշում է իր ստեղծագործական գործունեության 50-ամյակը, իսկ «Գարի Քյոսայան ջազ-քառյակի» հետ հայաստանյան համերգը տասներորդն էր:
Գարի Քյոսայանի հոբելյանական համերգի հատուկ հյուրերն էին ամերիկացի հայտնի ջազմեններ, «Գարի Քյոսայան» ջազ քառյակի անդամներ Լուիս վան Թեյլորը (սաքսոֆոն), Կարլ Վինսենտը (կոնտրաբաս), Դոնզել Դևիսը (հարվածային գործիքներ), իսկ Հայաստանից նրանց միացան Նելլի Մանուկյանը (ֆլեյտա), երգչուհիներ Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը, Մարբեյը: Գարի Քյոսայանը բարձր է գնահատում այս արտիստներին, որոնց հետ տարիներ շարունակ համագործակցել են, որոնք իր կողքին են և իրենց ելույթներով հարստացնում են համերգային ծրագիրը:
Համերգի ընթացքում ամերիկացի հայտնի ջազ երաժիշտները կատարել են հայ կոմպոզիտոր Գարի Քյոսայանի գործերը, այդ թվում նրա ստեղծագործություններից պրեմիերա` «Արմենիա»-ն:
Համերգը եզրափակվել է Գարի Քյոսայանի կատարմամբ դաշնամուրային մենանվագով, որը «Մայրություն» է կոչվում: