01/11/2017 14:14
Հայաստանի ներդրողների ակումբը հայտարարելու է 1 մլրդ դոլարի ներդրումային ծրագրի մասին
Հայաստանի ներդրողների ակումբը նոյեմբերի 13-ին Երևանում կիրականացնի մեծ շնորհանդես, «РИА Новости»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Շնորհանդեսը կլինի ներդրումային ծրագրի մեկնարկի մասին (ավելի քան մեկ միլիարդ դոլար): Դա հիմնականում ներդրում կլինի Հայաստանի էներգետիկ ոլորտում, որն իր մեջ ներառում է երկրի էլեկտրացանցերի արդիականացումը, նոր հիդրոէլեկտրակայանի և Schneider Electric հայտնի ընկերության հետ նոր ձեռնարկության կառուցում, որը էներգետիկների համար ապրանքներ կարտադրի: Կարծում եմ, որ այդ արտադրանքը կգտնի իր սպառողին նաև ռուսական շուկայում», - ասել է Ս. Սարգսյանը: