01/11/2017 16:52
Doing Business 2018-ում Հայաստանը հետընթաց է գրանցել, սակայն Ադրբեջանից առաջ է անցել
Doing Business 2018 ամենամյա զեկույցում Հայաստանը նախորդ տարվա համեմատ հետընթաց է գրանցել 9 կետով՝ 190 երկրների ցանկում զբաղեցնելով 47-րդ հորիզոնականը:
Doing Business 2017 զեկույցում Հայաստանը զբաղեցնում էր 38-րդ հորիզոնականը:
Չնայած դրան՝ Հայաստանում բիզնես վարելու դյուրինության ցուցանիշն աճել է 0,59 կետով:
Հայաստանը վարկանիշային աղյուսակում Ադրբեջանից առաջ է անցել: Այդ երկիրը՝ 65-րդ տեղում է: Ղրղզստանին բաժին է հասել 75-րդ տեղը, իսկ Ուկրաինան՝ 80-րդն է:
Վրաստանը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը: