01/11/2017 13:45
«Միլանի» կիսապաշտպանը բաց կթողնի ակումբի առաջիկա երկու հանդիպումը
«Միլանի» կիսապաշտպան Լուկաս Բիլյան վնասվածքի պատճառով չի կարող օգնել «ռոսոներիներին» առաջիկա երկու խաղերում, փոխանցում է Championat.com-ը:
Ակումբի բժիշկ Ջանլուկա Մելեգատիի խոսքով՝ 31-ամյա արգենտինացին վաղուց է բողոքում ծնկատակի ջլի հոդից: Այդ պատճառով ակումբի բժշկական շտաբը որոշում է կայացրել հանգիստ տալ ֆուտբոլիստին:
«Միլանը» նոյեմբերի 2-ին կհյուրընկալվի հունական ԱԵԿ-ին, իսկ նոյեմբերի 5-ին կհանդիպի «Սասուոլոյին»: