01/11/2017 18:59
«Այաքսի» նախկին ֆուտբոլիստ Յակուբու Աբուբակարին 35 տարեկանում մահացել է
«Այաքսի» նախկին ֆուտբոլիստ Յակուբու Աբուբակարին մահացել է հիվանդանոցում 35 տարեկանում, հայտնում է NOS-ը: Մահվան պատճառները չեն հաղորդվում:
Յակուբուն հանդես էր գալիս հոլանդական ակումբի երիտասարդական թիմում, իսկ 2000-ին նա նորամուտն է նշել հիմնական թիմում:
Աբուբակարին, բացի «Այաքսից», հանդես է եկել նաև «Վիտեսում»: նա նաև 2002-2006թթ.-ն պաշտպանել է Գանայի հավաքականը:
2009 թվականին Աբուբակարին հայտարարել էր կարիերան ավարտելու մասին: