01/11/2017 15:57
Մոսկվայում գործ է հարուցվել Ջիգարխանյանին հետևելու համար
Մոսկվայում գործ է հարուցվել ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին հետապնդելու համար: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով Mash հեռագրային ալիքին:
Նշվում է, որ գործի հարուցման համար հիմք է հանդիսացել այն, որ Ջիգարխանյանի թատրոնում գտնվող աշխատաեսնյակում թաքնված տեսախցիկ է տեղադրված եղել: Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ այն կարող էր տեղադրված լինել Ջիգարխանյանի կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասնակցությամբ:
Ջիգարխանյանը ամուսնալուծվելու դիմում է ներկայացրել, իսկ ավելի վաղ կնոջը մեղադրել էր իր ունեցվածքը յուրացնելու համար իրեն սպանելու մտադրության համար: