01/11/2017 12:49
ԵԱՏՄ-ն հաջողության պատմություն է դառնալու. կայացվել է ճիշտ որոշում. Սերժ Սարգսյան
ԵԱՏՄ-ն ինտեգրացիայի բարձր մակարդակ է, որը նպատակ ունի զարգացնել ազգային տնտեսությունների մրցունակությունը:
Կատարվել է մեծ աշխատանք ու կան արդյունքներ: 2016թ.-ից Հայաստանի տնտեսական վիճակը կայունացել է, տարին ավարտվել է փոքր, բայց տնտեսական աճով, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Россия 24»-ին տված հարցազրույցում:
«2017թ.-ի 8 ամիսների տվյալներով` Հայասատնն ունեցել է 5 տոկոս տնտեսական աճ: Լավանում է տնտեսության կառուցվածքը: 2017թ. 8 ամիսների ընթացքում մենք ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ ենք արտահանել 35 տոկոսով ավելի ապրանք, քան` 2016թ.-ի նույն ժամանակահատվածում», - ասել է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով` հնարավոր չէ միանգամից ակնկալել ԵԱՏՄ լիարժեք կայացում:
«Համոզված եմ, որ մենք մեծ հեռանկարներ ունենք ու հավատում ենք, որ ԵԱՏՄ-ն հաջողության պատմություն կդառնա: Նախորդ 3 տարիների ընթացքում գրանցված հաջողությոնները վկայում են, որ ճիշտ ընտրություն է կատարվել: Իհարկե, մեր երկրների տնտեսական վիճակը նվազեցրել է սպասվելիք արդյունքները, բայց սա արդեն այլ հարց է: Բոլոր տնտեսությունները կախված են համաշխարհային զարգացումներից: Կարծում եմ, որ աշխատանքները լավ են ընթանում», - ասել է ՀՀ նախագահը: