01/11/2017 11:47
Առաջիկայում կստորագրվի ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր. ՀՀ նախագահ
Հայաստանի, Ռուսաստանի ու Իրանի միջև եռակողմ տնտեսական համագործակցության համար մեծ հեռանկարներ կան, Ria.ru-ին տված հարցազրուցյում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մեղրիում՝ անմիջապես Իրանի հետ սահմանին, մենք ստեղծել ենք ազատ առևտրի գոտի և, հաշվի առնելով, որ ազատ տնտեսական գոտին ևս գործում է այս կողմում, այստեղ, իհարկե, մեծ հնարավորություններ կան։ Մենք ԵԱՏՄ շրջանակներում բանակցություններ ենք վարում իրանական կողմի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման վերաբերյալ», - ասել է Ս. Սարգսյանը։
Նրա խոսքով՝ մոտ ապագայում բանակցությունները կհասնեն արդյունավետ եզրակացության։
«Մենք կստորագրենք համաձայնագիրը։ Ես կարծում եմ, որ խոսքը գնում է ամիսների մասին», - ընդգծել է նա։
«Այստեղ, իհարկե, Իրանը մեծ շուկա է, 80 միլիոնանոց վճարունակ շուկա, որտեղ անհրաժեշտություն կա ԵԱՏՄ երկրներում արտադրված ապրանքների համար», - ասել է Սերժ Սարգսյանը։