01/11/2017 13:15
Արցախի նախագահն ԱԺ-ում խորհրդակցություն է անցկացրել՝ ակնկալելով բյուջեի քննարկումների անցկացումն ակտիվ և գործնական մթնոլորտում
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին խորհրդակցություն է անցկացրել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարների մասնակցությամբ:
Քննարկվել են օրենսդիր և գործադիր իշխանության թեւերի միջև փոխգործակցությանը և 2018 թվականի պետական բյուջեի ձեւավորմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է իշխանության թևերի միջև համագործակցության արդյունավետության շարունակական բարձրացման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ ակնկալում է բյուջեի քննարկումների անցկացումն ակտիվ և գործնական մթնոլորտում: