01/11/2017 13:30
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,44 տոկոսով՝ հասնելով 54,62 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերի ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,06 տոկոսով՝ հասնելով 61.10 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: