02/11/2017 09:15
Արծվիկ Մինասյանը նախ թող քանդի իրեն պատկանող ՀԷԿ-ը. «Ժամանակ»
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ցանկանում է կառավարությունով անցկացնել մի որոշում, որով կարգելվի 22 գետերի վրա փորք ՀԷԿ-երի կառուցումը։
«Ժամանակ»-ը մեկնաբանել է. «Բայց մինչ այդ որոշումն անցկացնելը, Մինասյանը լավ կանի քանդի Սիսիանի Սարավան գյուղով անցնող Դարբ գետի վրա կառուցված իր ՀԷԿ-ը, որովհետև չի կարող այնպես անել, որ բնապահպանության նախարարի ՀԷԿ-ը պահպանի և հարստացնի բնությունը, իսկ ուրիշների ՀԷԿ-երը վնասեն ու ապականեն այն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։