02/11/2017 13:42
2017 թվականին 2018 թվականի բյուջեի համար բավարար քայլեր չենք արել. վարչապետ
ՀՀ կառավարությունը 2018 թվականի բյուջեի համար ներկայացրել է հնարավորինս լավագույն ծրագիր, այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Մեր իրավիճակից, մուսկուլներից ելնելով՝ ներկայացրել ենք հնարավորինս լավագույն ծրագիր, որը հաջորդ տարիների համար կունենա ներուժ», - նշեց վարչապետն՝ ընդգծելով՝ հեռու են նայել:
«2017 թվականին 2018 թվականի բյուջեի համար բավարար քայլեր չենք արել: Ոչ թե չենք գիտակցել՝ դրա համար, այլ՝ իրավիճակից ելնելով», - ասաց նա: