02/11/2017 13:46
Վենեսուելայում նվազագույն աշխատավարձը 4.3 դոլարով աճել է
Վենեսուելայում առկա արժեզրկման, քաղաքական ճգնաժամի ու ապրանքների սուր անբավարարություն ֆոնին երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իշխանությունները բարձրացրել են նվազագույն աշխատավարձը, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով El Nacional-ին:
Ընդհանուր առմամբ, նվազագույն աշխատավարձն ավելացել է 30 տոկոսով՝ հասնելով 177.500 բոլիվարի, ինչը «սև շուկայում» համարժեք է 4.3 դոլարին: Աղբյուրը նկատում է, որ ընթացիկ տարում սա նվազագույն աշխատավարձի արդեն 5-րդ բարձրացումն է:
Բացի այդ, 30 տոկոսով կավելացվեն կենսաթոշակները:
Վենեսուելացիների աշխատավարձի չափը դոլարով ընկել է, ինչը պայմանավորված է «սև շուկայում» ամերիկյան արժույթի փոխարժեքի բարձրացմամբ: