02/11/2017 18:35
Վիգեն Սարգսյանն այցելել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծնողներին
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 2-ին այցելել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծնողներին և շնորհավորել Գրետա մայրիկին ծննդյան տարեդարձի կապակցությամբ ու մաղթել քաջառողջություն:
Panorama.am-ի հաղորդմամբ՝ Վիգեն Սարգսյանը Սպարապետի ծնողների հետ զրուցել է նաև բանակի խնդիրների, ձեռքբերումների և պաշտպանական համակարգում ընթացող բարեփոխումների մասին։
Հանդիպման ավարտին Գրետա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այցելության և մշտական ուշադրության համար։