02/11/2017 13:38
Իրան-Հայաստան երկաթգիծը կարող է չկառուցվի
Իրան-Հայաստան երկաթգիծը կկառուցվի, թե ոչ, պետք է դնել կշեռքին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա նշեց, որ պետք է հաշվարկել, թե ինչ ծառայության գին կլինի, ինչ ծավալով ծառայություններ կմատուցվեն:
Վարչապետը շեշտեց՝ երկաթգծի կառուցումը ինքնանպատակ չէ:
«Եթե Իրանի հետ համագործակցության ինդիկատորները հայտնվեն, կքննարկենք երկաթգիծ կլինի՞, թե՞ այլ ճանապարհ», - ասաց նա:
Ինչ վերաբերում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, Կարեն Կարապետյանն ասաց, թե մեր բիզնեսմենները կօգտվեն, թե ոչ, դա կախված կլինի ներկայացրած առաջարկից: