02/11/2017 20:20
Ինքնաթիռի ուղևորը Մադոննային լուսանկարել է էկոնոմ դասում և առանց դիմահարդարման. Լուսանկար
Air Portugal ավիաընկերության ուղևորը լուսանկարել է 59-ամյա Մադոննային, ով Լոնդոնից Լիսաբոն է թռել իր հետ նույն ինքնաթիռով՝ էկոնոմ դասով: Լուսանկարում երգչուհին առանց դիմահարդարման և սանրվածքի է՝ հեռախոսի մեջ խորասուզված, հայտնում է Life.ru-նч հղում անելով The Sun-ին:
Երկրպագուներն անմիջապես արձագանքել են հրապարակված լուսանկարին՝ զարմանալով ոչ միայն Մադոննայի տնտեսելուց, այլև՝ նրա արտաքին տեսքից:
Մադոննան Լոնդոն էր մեկնել իր որդուն՝ Ռոկո Ռիչիին այցելության, ով այնտեղ է ապրում իր հոր՝ Գայ Ռիչիի հետ: