02/11/2017 14:10
Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորովն ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը քննարկել են Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման անցկացման հարցը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, տեղեկացնում է ria.ru-ն:
Մամեդյարովի խոսքով` նոյեմբերի 16-ին Մոսկվայում ինքը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
«Ես խոսել եմ ՌԴ արտգործնախարարի հետ: Առաջարկ կա հանդիպում անցկացնել եռակողմ ֆորմատով: Մենք համաձայնել ենք նման հանդիպում անցկացնել», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը: