02/11/2017 12:03
Նավթի համաշխարհային գները տատանվում են
Լոնդոնյան և Նյույորքյան բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները տատանվում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթև WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները չեն փոփոխվել և կազմում են մեկ բարելի դիմաց 54.30 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի հունվարի ֆյուչերսները աճել են 0.10 տոկոսով և հասել 60.55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: